ՄԱՅՐԵՆԻԻ ՍՏՈՒԳԱՏԵՍ-երևակայական պատմություն (Առաջադրանք5)

Ճամբորդություն անտառում

   Գարուն էր։

Մի տղա անտառ էր գնացել։ Նա իր հետ բջջային հեռախոս չէր վերցրել և այնտեղ պետք  է մնար քսանչորս ժամ։

   Իր հետ վերցրել էր միայն ճամբորդական պայուսակ և իր որսորդական դանակը։Նա ծառավ էր և սոված էր։Հանկարծ նկատեց թթի ծառ և ամբողջ թութը կերավ, և մտածեց որ էլ  քաղց չի զգա մի քանի ժամ։Բայց չանցավ մեկ ժամ և նա քաղց զգաց։

Չգիտեր ինչ աներ և որոշեց իր ձեռքերով ձուկ բռնելու կարթ պատրաստել։Այնուհետև իր որսորդական դանակով ծառից փայտ կտրեց։Կարթ պատրաստելու  համար նրան սկրեպկա և  թել  էր պետք։Հետո հիշեց որ որդ էլ  է պետք։Հողը փորեց խորը և մի քանի որդ գտավ։

Հեռվում գետ տեսավ և շտապեց ջուր խմելու, բայց քանի որ գետի ջուրը կեղտոտ էր և խմելու համար չէր, որոշեց մաքրել  ջուրը և խմել։Դրա համր անհրաժեշտ էր փոքր քարեր և փայտ։Վերցրեց փայտը երկու մասի բաժանեց,մի փայտը դրեց հողի վրա իսկ մյուս փայտով սկսեց  երկու ձեռքով  շփել հողի վրա դրվաց  փայտը։Մեծ դժվարությամբ կրակը վառվեց՝քարերը գցեց կրակի մեջ,որից հետո այդ տաք քարերը լցրեց գետից վերցրած ջրի մեջ։Մի քանի րոպե հետո ջուրը մաքրվեց։Ծառավը հագեցնելուց հետո նա անցավ գործի և սկսեց ձուկ բռնել։

Կրակ վառեց։Կրակի մեջ մեծ քար դրեց  և տաքանալուց հետո ձուկը դրեց քարի վրա։

Մութն ընկնում էր։Նա պետք է քնելու տեղ գտներ։Հեռվում մեծ ժայռ  տեսավ և գնաց այնտեղ։Ժայռը տանիքի էր նման։Ծառերի վրայից տերևներ վերցրեց և փռեց գետնին։

Քնելուց առաջ կրակ վառեց,  որ գիշերը վայրի կենդանիները  չհաչձակվեն իր վրա։

-Լույսը բացվեց։

Մնաց մի քանի ժամ քսանչորս ժամը լռանալու համար։Տղան զգաց որ ծառավ է։Գիշերն անձրև էր եկել։Ծառերի տերևների վրա ջրի կաթիլներ նկատեց՝ նա հագից հանեց իր մայկան ,փռեց տերևների վրա, որից հետո քամեց մայկան և այդ ջուրը խմեց։

     Հեռվում նկատեց որ աչքեր են իրեն հետևում ,վախից քարացել էր։Պտտվեց և տեսավ որ իր ընկերն է։Նա եկել էր հիշեցնելու որ իր ժամանակը լրացել է։

Տղան հոքնած վերադարձավ տուն։

ՄԱՅՐԵՆԻԻ ՍՏՈՒԳԱՏՍ -Ընտանեկան նախագծեր (Առաջադրանք 4)

Ջանի Ռոդարի
Ջելսոմինոյի արկածները

https://avagyantigrani2020.design.blog/2020/03/10/70/

Մարկ Տվեն
Թոմ  Սոյերի արկածները

https://avagyantigrani2020.design.blog/2020/03/22/74/

Ջաննի Ռոդարի: Երկիր, որտեղ ոչ մի սուր բան չկա

https://avagyantigrani2020.design.blog/2020/04/01/%d5%bb%d5%a1%d5%b6%d5%b6%d5%ab-%d5%bc%d5%b8%d5%a4%d5%a1%d6%80%d5%ab-%d5%a5%d6%80%d5%af%d5%ab%d6%80-%d5%b8%d6%80%d5%bf%d5%a5%d5%b2-%d5%b8%d5%b9-%d5%b4%d5%ab-%d5%bd%d5%b8%d6%82%d6%80-%d5%a2%d5%a1/

Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

https://avagyantigrani2020.design.blog/2020/04/06/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82/

Կարդումեմ  Ղ. Աղայանի «Եղեգնուհին» 

https://avagyantigrani2020.design.blog/2020/04/06/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-06%e2%80%a404%e2%80%a42020/

ՎԻՐՏՈՒԱԼ ԳԱՐՈՒՆ

https://avagyantigrani2020.design.blog/2020/04/10/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-%d5%be%d5%ab%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a1%d5%ac-%d5%a3%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%b6/

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

https://avagyantigrani2020.design.blog/2020/04/15/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-2/

https://avagyantigrani2020.design.blog/2020/04/15/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-3/

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 2)

https://avagyantigrani2020.design.blog/2020/04/28/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-4/

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված 3)

https://avagyantigrani2020.design.blog/2020/04/28/%d5%b4%d5%a1%d5%b5%d6%80%d5%a5%d5%b6%d5%ab-%d5%ac%d5%a5%d5%a6%d5%b8%d6%82-5/

Գարնանային աղցան

https://avagyantigrani2020.design.blog/2020/04/08/%d5%a3%d5%a1%d6%80%d5%b6%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b2%d6%81%d5%a1%d5%b6/

Զատիկի Ածիկ

https://avagyantigrani2020.design.blog/2020/04/08/%d5%a6%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%ab-%d5%a1%d5%ae%d5%ab%d5%af/

Զատիկի Դեկոր

Մրգային Աղցան

Մայրենիի ստուգատես (Առաջադրանք 2-Տեղեկատվական նյութ համացանցից)

Կարդում եմ նյութը և պատմում եմ։

Պատասխանում եմ հարցերին
https://www.youtube.com/watch?v=11ZEvxUTg_o

Լաբրադոր Րետրիվեր 

Հասակը`57-61 սմ
Քաշը` 24-36 կգ
Կյանքի տևողությունը` 10-14 տարի

Լաբրադորները  ընկերասեր ուղեկցող շներ են և օգտակար են տարբեր աշխատանքներում: Պատմականորեն նրան կոչել են ձկնորսի օգնական` ցանցեր տեղափոխելու ու պարանները բերելու համար: Այսօր նրանք բարի և ջանասեր շներ են, ինչպես իրենց նախնիները:

Լաբրադորի առանձնահատկությունները

Րետրիվերն ամենաշատ տարածված ցեղատեսակներից մեկն է: Ներկայումս նրանք աշխատում են որպես որսորդների և հաշմանդամների օգնական  և մասնակցում են մրցույթների: Այս ջերմ ու խելացի շանը ճանաչում են բոլորը: Շատ արտիստներ և նկարիչներ օգտագործում են հենց այս ցեղատեսակի նկարը որպես հավատարիմ ուղեկցորդ, ով համբերատար սպասում է իր տիրոջ կողքին:

Լաբրադորը մկանոտ և ատլետիկ շուն է, հեշտ է խնամվում, ընկերասեր է և լի էներգիայով: Այս ցեղատեսակի շները համարվում են ամենահավատարիմները:  Նրանք սիրում են իրենց տերերին, նույնիսկ անծանոթ մարդկանց, ում շատ մեծ սիրով կարող են ողջունել տուն ներխուժելիս և  հեշտությամբ ցույց տալ տան հարստությունները: 

Այս ցեղատեսակը ծագել է Նյուֆաունդլենդ կղզում՝ Կանադայի հյուսիսարևելյան ափում: Չորքոտանի «հրեշտակների» հաճելի և խելացի բնույթն իրենց դարձնում է կատարյալ թերապեվտիկ շուն, ով այցելելում է ծեր մարդկանց տներ և հիվանդանոցներ:

Իրենց խելացիության շնորհիվ նրանք հեշտ են վարժեցվում: Դա շատ անհրաժեշտ է այս ցեղատեսակին, քանի որ նրանք ունեն շատ մեծ էներգիա, բացի այդ, հակառակ դեպքում նրանք կմեծանան լկստված և աղմկոտ։ 

Մշտապես լինել իր ընտանիքի կողքին, ահա այն միակ բանը, ինչն անհրաժեշտ է Ձեր շանը: Նրանք ստեղծված չեն դրսում ապրելու կամ տունը հսկելու համար: Եթե լաբրադորին երկար ժամանակ մենակ թողնեք, նա կձանձրանա և կսկսի կրծել ու փչացնել տան իրերը: Անհրաժեշտ է օրական 30 րոպե քայլել նրա հետ և թույլ տալ խաղալ այլ շների հետ: 

Լաբրադորները սիրում են ուտել

Այս ցեղատեսակի շները  շա՜տ են սիրում ուտել, դրա համար պետք է  սահմանափակել ուտելու մե՜ծ ցանկությունը՝ փոխարենը ակտիվ վարժություններ տալով: Նա ունի մեծ ախորժակ և երբեմն կարող է ուտել ոչ ցանկալի ուտելիքներ` նույնիսկ աղբից կամ ուղղակի ծամել ձեր երեխաների խաղալիքները: Դրանից խուսափելու համար շատ զբաղվեք Ձեր շան ֆիզիկական աշխատանքով, քանի որ նրանք ունեն շատ մեծ էներգիա  և նրանց անհրաժեշտ է ամենաքիչը 30-60 րոպե՝ վարժություններ կատարելու համար, առանց որի կարող են իրենց էներգիան վատնել  հաչելով և ծամելով:

Սննդակարգ

Խորհուրդ է տրվում 2, 5-3 բաժակ բարձրորակ չոր կերակուր օրը 2 անգամ:

Հիշե՛ք՝ Ձեր շան ուտելու չափը կախված է իր քաշից, տարիքից, նյութափոխանակությունից և  գործունեության մակարդակից: Շները անհատականություններ են, ինչպես մարդիկ, և նրանց անհրաժեշտ չէ ուտելիքի նույն քանակը: Պարզից էլ պարզ է, որ  ակտիվ շունն ավելի շատ ուտելիք կպահանջի, քան՝ ոչ ակտիվը: 

Описание: Work
Описание: Work

ENGLISH

04.05.2020

Sassoondzi Davith
V
At the time of this clash, David the great,
was but a small boy, of seven or eight.
A boy though I say, he was strong as could be.
All were the same to him, man, beast or flea.
It’s an old saying, but truth it does hold,
“Eat up your porridge, grow up strong and bold.”
But pity this child, no keeper on earth,
although Mher’s son, they knew not his worth.
Ohan of Great Voice had a mean, wicked wife.
Her tongue she first held, then started the strife:
“I’m only one person, with thousands of cares,
enough mouths to feed, without rearing theirs.
What did I do that you took in this knave?
I’m telling you straight, I’m nobody’s slave.
I’ll bury this boy, if you don’t send him packing,so set something up, work’s what he’s lacking.”
And then she began to moan and complain,
that she was so poor, that all was in vain.
Her burdens were boundless, at least in her eyes:
“I’ve no keeper, no helper, no pity, no prize.”
Ohan went and thought, now what shall I do?
He found iron boots, for the boy as a shoe,
and a large iron rod, to sling on his back.
A shepherd he made him, Sassoon’s sheep to track.
 
ՍԱՍՈՒՆՑԻ ԴԱՎԻԹ 
 
5
Էս որ պատահեց, մեր Դավիթ հըսկան
Մի մանուկ էր դեռ յոթ-ութ տարեկան.
Մանուկ եմ ասում, բայց էնքան ուժեղ,
Որ նըրա համար թե մարդ, թե մըժեղ։
Բայց վա՜յ խեղճ որբին աշխարքի վըրա,
Թեկուզ Առյուծի կորյուն լինի նա։
Ձենով Օհանին ուներ մի չար կին։
Մին-երկու լըռեց, մի օր էլ կարգին
Իրեն մարդու հետ սկըսավ կըռվել.
— Ես մենակ հոգի, հազար ցավի տեր,
Ի՞նչ ես ուրիշի եթիմը բերել,
Նըստեցրել գըլխիս պարապ հացակեր…
Հո՜ղեմ գըլուխը… ես գերի հո չե՞մ՝
Ամենքի քեֆի ետևից թըռչեմ…
Մի կուռ կորցըրո՛ւ, կարգի՛ր մի բանի,
Գընա, իր համար աշխատանք անի…
Ու հետն սկսավ ողբալ ու կոծել,
Իր օրը սըգալ, իր բախտն անիծել,
Թե անբախտ եղավ աշխարքի միջում,
Ոչ մի տեր ունի, ոչ մարդն է խըղճում…
Գընաց Օհանը երեխի ոտի
Մի զույգ ոտնաման բերավ երկաթի,
Երկաթի մի կոռ շալակին դըրած,
Ու արավ Սասմա քաղքի գառնարած։
 
 
Անծանոթ բառեր
 
Clash - բախում
Great  - հիանալի
Though - չնայած
strong - ուժեղ
beast or flea - գազան կամ լու
truth - ճշմարտություն
hold - պահել
porridge - շիլա
Eat up - Կերեք
pity - ափսոս
bold - համարձակ
earth - երկիր
wicked – չար
Moan - հռհռոց
Boundless - անսահման
Burdens - բեռներ
Straight - ուղիղ
Iron - երկաթ
complain - բողոքել
sheep - ոչխարներ
poor - աղքատ
sling - պարսատիկ
track - ուղու
 

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

08/04/2020

Թռչունները

Թռչունները տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը բավականին բարձր է և կայուն։ Կարող է հասնել +40- +46 °С: Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։

Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով, մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքում։ Սողունների համեմատությամբ ունեն լավ զարգացած նյարդային համակարգ։

Թռչունները հարմարվել են տարբեր էկոլոգիական պայմաններին։ Հայտնի է թռչունների ավելի քան 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 հիմնական խմբերում՝ ողնուցավորներ (թռչողններ), անողնուցավորներ (վազողներ), լողացողներ կամ պինգվիններ։

Թռչունների մարմինը կազմված է ոչ մեծ գլխից, երկար շարժուն պարանոցից, կլորավուն կամ ձվաձև իրանից և վերջույթներից։

Թռչունների մաշկը բարակ է, զուրկ է գեղձերից, բացառությամբ պոչուկային գեղձը, որը լավ է զարգացած հատկապես ջրալող թռչունների մոտ։ Այդ գեղձի արտադրանքով թռչուններն օծում են իրենց փետուրները և չեն թրջվում։ Ծնոտները ձևափոխվել են եղջերավոր կտուցի, որ կազմված է վերնակտուցից և ենթակտուցից։ Կտուցի ձևը և մեծությունը տարբեր թռչունների մոտ տարբեր է և համապատասխանում է նրանց սնման առանձնահատկություններին։ Կտուցի միջոցով թռչունները կեր են հայթայթում, բույն կառուցում, պաշտպանվում են թշնամիներից։ Վերնակտուցի հիմքում գտնվում են քթանցքերը։ Թռչուններն ատամներ չունեն, որը թեթևանցնում է գլուխը և նպաստում է թռիչքին,բայց կան որոշ գիշատիչ տեսակներ որոնք իրենց վերնակտուցում ունեն մեկ ատամ,որը նրանց օգնում է սնունդը պատառոտել։ Գլխի կողքերին տեղավորված են խոշոր աչքերը։ Աչքերը, բացի վերին և ստորին կոպերից, ունեն նաև երրորդ կոպ՝ թարթող թաղանթ։ Գլխի վրա են գտնվում նաև լսողական անցքերը։ Թռչունների մարմինը ծածկված է փետուրներով, իսկ ոտքի ստորին մասը՝ կրնկաթաթը և մատները, զուրկ են փետուրներից, ծածկված են եղջերային թեփուկներով, մատների ծայրերն ունեն ճանկեր։ Թռչուններին հատկանշական է փետրափոխությունը։

Թռչունների մարմնի չափսերը և զանգվածը չի գերազանցում 12֊16կգ (կարապներ, անգղներ),թևերի բացվածքը 3մ է։ Ամենափոքր թռչուները կոլիբրիի տեսակներն են, ունենում են ամենաշատը 3֊7 գրամ զանգված։ Թռչելու կարողության կորուստը հաճա հանգեցնում է չափերի մեծացման, խոշոր պինգվինների չափերը հասնում է մինչև 40կգ կազուարներինը և աֆրիկյան ջայլամները՝ 80֊150կգ։Որոշ անհետացած չթռչող թռչունների զնագվածը հասնում էր 230֊400կգ֊ի։

ժամանակակից ամենափոքր թռչունը դա մեղու֊ կոլիբրին է,մարմնի երկարությունը չի գերազանցում 5֊7սմ֊ից, իսկ ամենախոշորը՝ աֆրիկյան ջայլամն է, որի բարձրությունը հասնում է 2,7մ֊ի, իսկ զանգվածը՝ 156կգ։Այասպիսով ժամանակակից ամենափոքր թռչնի զանգվածը 66 հազար անգամ փոքր է ամենամեծ թռչնի զանգվածից։

Փետրավորումը և եղջրային ծածկույթ։ Փետուրների ընդհանուր թիվը խոշոր տեսակների մոտ ավելի շատ է քան մանրերի մոտ: Օրինակ կոլիբրներինը մոտավորապես 1000 փետուր է, իսկ մանր ճնճզուկներինը 1500-2500, իսկ ճայերինը մինչև 6000, բադերինը՝ 25000: Բնակության տարբեր միջավայրերի հետ կապված թռչունների նյարդային համակարգը ավելի զարգացած է, քան սողուններինը: Գլխուղեղի չափերը գերազանցում են սողունների գլխուղեղի չափերին: Որոշ թռչունների օրինակ պինգվիններինը մոտ այն կազմում է մարմնի զագվածի 0.04-0,09%-ը, իսկ մնացած թռչող թռչունների մոտ՝ 5-8%-ը: Երկարավուն ուղեղը շատ լավ է զարգացած, այստեղ են գտնվում շնչառության, սիրտ-անոթային, մարսողական և մյուս կենսականորեն կարևոր գործողությունների կենտրունները: Բնակության տարբեր միջավայրերի հետ կապված թռչունների նյարդային համակարգը ավելի զարգացած է, քան սողուններինը: Գլխուղեղի չափերը գերազանցում են սողունների գլխուղեղի չափերին: Որոշ թռչունների օրինակ պինգվիններինը մոտ այն կազմում է մարմնի զագվածի 0.04-0,09%-ը, իսկ մնացած թռչող թռչունների մոտ՝ 5-8%-ը: Երկարավուն ուղեղը շատ լավ է զարգացած, այստեղ են գտնվում շնչառության, սիրտ-անոթային, մարսողական և մյուս կենսականորեն կարևոր գործողությունների կենտրունները:

Հայաստանում հանդիպում է թռչունների ավելի քան 350 տեսակ:

Արծիվներ

Описание: C:\Users\Acer\AppData\Local\Microsoft\Windows\INetCache\Content.Word\Արծիվներ1.jpg

Արծիվներ  ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ։ Աչքի են ընկնում լավ զարգացած մագիլներով, ինչը թույլ է տալիս որսալ մկնակերպ կրծողներից մինչև փոքր սմբակավորներ։

Թևերի բացվածքը 43–53 սմ-ից (գաճաճ արծիվ) մինչև 2,5 մ է (սպիտակապոչ արծիվ), կենդանի զանգվածը՝ 700 գ-ից (գաճաճ արծիվ) մինչև 6, 5 կգ (սպիտակապոչ արծիվ)։ Ոտքերը փետրավորված են մինչև կրնկաթաթերը։ Մատներն ուժեղ են՝ զարգացած մագիլներով։ Ունեն սուր տեսողություն։ Էգը և արուն միագույն են։

Բնադրում են անտառներում, ժայռերի կամ գետնի վրա։ Էգերը դնում են 1-3 սպիտակ, երբեմն՝ կարմրագորշավուն պուտերով ձու։ Թխսում են և՛ էգը, և՛ արուն։ Արծիվները զույգեր են կազմում և երկար տարիներ անդավաճան են զույգին։ Սնվում են փոքր և միջին մեծության ողնաշարավոր կենդանիներով, նաև լեշով։

Արծիվները շատ զգուշավոր են և սակավ են մարդկանց աչքին երևում։ Միայն աշնանամուտին, երբ ձագերն արդեն մեծացած են լինում, երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես բարձր երկնքում սահասավառնում ու ճախրում է մի ամբողջ արծվաընտանիք։ Օձակեր, տափաստանային, սպիտակապոչ արծիվները և ջրարծիվը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Հայտնի է արծիվների 74 տեսակ որոնք տարածված են ԵվրոպայումԱսիայումԱֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ ՀՀ-ում տարածված է 9 տեսակ՝ քարարծիվգաճաճ արծիվմեծ շահնարծիվփոքր շահնարծիվտափաստանային արծիվջրարծիվօձակեր արծիվգերեզմանարծիվսպիտակապոչ արծիվ։ Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում (տափաստանային արծիվ), անտառների տափաստանային հատվածներում (գաճաճ արծիվ), ծառահատված անտառներում (փոքր շահնարծիվ), լեռներում, խոր ձորերում (քարարծիվ), կիսաանապատային նախալեռներում (օձակեր արծիվ), ափամերձ ժայռերով գետերում, լճերում, լճակներում (ջրարծիվ), ձկնաբուծական ավազաններում (սպիտակապոչ արծիվ)։ Բացառությամբ քարարծվի (նստակյաց է) և սպիտակապոչ արծվի (կլոր տարի չվահյուր է)՝ մյուս տեսակները բնադրող-չվող են, քիչ տարածված։

ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

30/03/2020

Բույսերի կառուցվածքը և կենսագործունեությունը



Մեր շրջապատում կան շատ բույսեր: Տարբեր բույսեր՝ խոտեր, թփեր և ծառեր, աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում և այլուր: Դասարաններում և սենյակներում բույսերն աճեցվում են համապատասխան տարաներում, այստեղ բույսերը խնամքի առարկա են: Ի՞նչ է բնորոշ բույսերին:
Բույսը հիմնականում աճում է հողում: Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:
Բացի նշվածից՝ բույսերի մի մասը ծաղկում է, տալիս պտուղներ և առաջաց­նում սերմեր: Ծաղիկները, պտուղները և սերմերը բույսի կառուցվածքի մասերն են: Ծաղկման շրջանում բույսերը շատ շքեղ են, գունեղ, գեղեցիկ ու բուրավետ: Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:
Բույսն անընդհատ աճում է և զար­գանում, նրա աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ: Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:
Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:
Բույսերի մասին շատ հետաքրքիր երևույթներ կարելի է դիտել անտա­ռում կամ մարգագետնում, դպրոցամերձ կամ տնամերձ հողամասում, շրջա­կա կանաչ աշխարհում: Բույսերը պետք է ոչ միայն ճանաչել, այլ նաև՝ պաշտպանել: Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:
Բույսերի մասին գիտությունը կոչվում է բուսաբանություն:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Շրջապատում որտե՞ղ են աճում բույսեր:

Բույսեր աճում են անտառներում ու մարգագետիններում, այգիներում ու պուրակներում, փողոցների եզրերում, դպրոցամերձ և տնամերձ հողամա­սերում։

2․ Ի՞նչ գիտեք բույսի մարմնի մասին: Ո՞րն է նրա ստորգետնյա, ո՞րը՝վերգետնյա հատվածը: Ի՞նչ կառուցվածք ունի բույսը: Բույսի ի՞նչ օրգաններ գիտեք:

Նրա մարմնի մի մասը գտնվում է հողում՝ կազմելով ստորգետնյա հատվածը: Մյուսը` տեսանելի հատվածն է, որը գտնվում է հողից դուրս, կազմում վերգետնյա հատվածը: Բույսն ունի իր կառուցվածքը: Սովորաբար տարբերում են նրա արմատը, ցողունը և տերևը: Դրանք միասին կազմավորում են բույսի մարմինը: Արմատը սովորաբար կազմում է բույ­սի ստորգետնյա մասը: Արմատները լի­նում են շատ բարակ և հաստացված, կարճ և երկար: Ցողունն արմատին է միացնում տերևները:
Արմատը, ցողունը, տերևը, ծաղիկը, պտուղը, սերմը բույսի օրգաններն են:

3․ Ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ՝ բույսի աճի և զարգացման համար:

Բույսի աճը լավ դիտվում է միջա­վայրի բարենպաստ պայմաններում՝ լույ­սի, ջրի և անհրաժեշտ այլ նյութերի առկայությամբ:

4․ Ինչպե՞ս է դրսևորվում բույսի կենսագործունեությունը:

Եթե ուշադիր դիտարկենք բույսի կյանքը, ապա կնկատենք այն, որ բույսը սնվում է, օգտագոր­ծում ջուր և ածխաթթու գազ, բույսի մարմնում առաջանում են տարբեր օր­գանական նյութեր: Բույսը նաև շնչում է, որի ընթացքում օգտագործում է թթվածին՝ կենդանիների և մարդու նման:
Որոշ բույսերի կենսագործունեության առանձնահատկություններից է հոտը, հաճախ նաև՝ բուրավետ լինելը:

5․ Փորձեք նշել, թե ինչո՞վ են բույսերը կարևոր մարդու կյանքում:

Բույսերը մարդկանց «կանաչ բարեկամներն» են:

ՀԱՅՐԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Հայկական ճարտարապետության նշանավոր դեմքերը

1Նշանավոր ի՞նչ կառույցներ է նախագծել Ալեքսանդր Թամա­նյանը։

Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին: Օպերայի շենքից բացի, Թամանյանի նախագծով է կառուցվել նաև Կառավարական տունը Հանրապետության հրապարակում և բազմաթիվ այլ շենքեր։

 Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա ամենագլխավոր գործը։

Թամանյանի ամենակարևոր գործը Երևանի գլխավոր հատակագծի կազմումն էր է (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը:

2Թվարկե՛ք Ռաֆայել Իսրայելյանի մի քանի ստեղծագոր­ծություն։

Ռաֆայել Իսրայելյանը բազմաթիվ փոքր  ու մեծ ստեղցագործությունների հեղինակ է։

Հաղթանակի զբոսայգում կանգնեցված Մայր Հայաստան հուշարձանի պատվանդանը, Սարդարապատի հուշահամալիրը, Մուսա լեռան, Հաճընի, Ապարանի հերոսամարտերին նվիրված հուշարձանները

Ինքներդ տեսե՞լ եք դրանցից որևէ մեկը։ Պատմե՛ք այդ մասին։

Ես Հաղթանակի զբոսայգում  տեսել եմ  Մայր Հայաստանի հուշարձանի պատվանդանը։

        Ալեքսանդր Թամա­նյան

          Ռաֆայել Իսրայելյան

Описание: C:\Users\Acer\AppData\Local\Microsoft\Windows\INetCache\Content.Word\Ռաֆայել Իսրայելյան.jpg

Create your website at WordPress.com
Get started