Մայրենի Լեզու

Ջաննի Ռոդարի. Թե ինչպես կապիկները ճամփորդեցին

Մի օր կենդանաբանական այգու կապիկները որոշեցին ճամփորդել, աշխարհ ճանաչել: Որոշեցին ու ճամփա ընկան: Գնացին, գնացին, մի տեղ կանգնեցին ու հարցրին.
-Ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, փոկի ավազանն ու ընձուղտի տունը:
-Ի՜նչ մեծ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Շարունակեցին ճանապարհն ու կանգ առան միայն կեսօրին:
-Հիմա ի՞նչ է երևում:
-Ընձուղտի տունը, փոկերի ավազանն ու առյուծի վանդակը:
-Ի՜նչ տարօրինակ է աշխարհը, ու ինչքա՜ն շատ բան ես իմանում, երբ ճամփորդում ես:
Նորից ճանապարհ ընկան ու կանգ առան արևամուտին:
-Իսկ հիմա ի՞նչ է երևում:
-Առյուծի վանդակը, ընձուղտի տունն ու փոկերի ավազանը:
-Ի՜նչ ձանձրալի է աշխարհը․  միշտ նույն բաներն են հանդիպում. ու ճանապարհորդելն էլ ոչ մի բանի պետք չէ:
Ու այդպես, նրանք ճամ.որդում էին, ճամփորդում, բայց վանդակից դուրս չէին գալիս, պտտվում էին նույն շրջանում կարուսելի ձիուկի պես:

Առաջադրանքներ

  1. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:

Կենդանաբանական

Ճամփա

Ընձուղտ

Կեսօր

Տարօրինակ

  • Տրված բառերը բառերը բաղադրիչների(մասերի) բաժանի՛ր, ապա որոշի՛ր  կազմությունը (պարզ, բարդ, ածանցավոր)՝  կեսօր, արևամուտ, ձանձրալի, աշխարհ, ճանապարհորդ:

կեսօր — կես+օր բարդ

արևամուտ — արև+մուտք բարդ

ձանձրալի — ձանձր+ալի պարզ ածանցավոր

աշխարհ — պարզ

ճանապարհորդ — ճանապարհ+որդ պարզ ածանցավոր

       3.  Կենդանաբանական այգու կապիկները  ճամփորդեցին:

ա) Գտի՛ր տրված նախադասության ենթական ու ստորոգյալը:

Կապիկները              Ճամփորդեցին

բ) Սա պարզ ընդարձակ նախադասություն  է: Այն դարձրո՛ւ պարզ համառոտ:

Կապիկները ճամփորդեցին։

գ) Այս երեք պարզ համառոտ նախադասությունները դարձրո՛ւ պարզ ընդարձակ:

Լույսն անջատվեց:                                  Մեր շենքի լույսերը անջատվեցին:

Աննան նվագում է:                                   Իմ քույրիկ Աննան նվագում է։

Աստղերը շողշողում են:                        Այսօր դրսում աստղերը շողշողում են։

4․ Գրի՛ր այգի, ճանապարհ, արևամուտ բառերի հոմանիշները:

այգի — պուրակ

ճանապարհ — արահետ

արևամուտ — Մայրամուտ

 5. Գրի՛ր տարօրինակ, գիշեր, նույն, դուրս գալ բառերի հականիշները:

Տարօրինակ – բնական

Գիշեր – ցերեկ

Նույն – տարբեր

Դուրս գալ – մտնել

   6. Պատմվածքից դո՛ւրս գրիր աշխարհը բնութագրող բառերը:

       Ինչ մեծ է աշխարհը, ինչ ձանձրալի է աշխարհը։

   7. Համաձա՞յն ես կապիկների հետ: Ինչպիսի՞ն է քո աշխարհը: Պատմի՛ր:

ՈՉ․ Ինձ համար աշխարհը շատ հետաքրքիր է։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started