ԲՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

08/04/2020

Թռչունները

Թռչունները տաքարյուն կենդանիներ են։ Մարմնի ջերմաստիճանը բավականին բարձր է և կայուն։ Կարող է հասնել +40- +46 °С: Ձմռանը թռչունների ջերմաստիճանն օդի ջերմաստիճանին կարող է գերազանցել 60-70°С-ով և կախված չէ միջավայրի ջերմաստիճանից։

Թռչունների առջևի վերջույթները ձևափոխվել են թևերի, սիրտը քառախորշ է, ունեն լավ զարգացած թոքեր, մարմինը ծածկված է փետուրներով, մաշկը զուրկ է գեղձերից, բազմանում են ցամաքում։ Սողունների համեմատությամբ ունեն լավ զարգացած նյարդային համակարգ։

Թռչունները հարմարվել են տարբեր էկոլոգիական պայմաններին։ Հայտնի է թռչունների ավելի քան 9 հազար տեսակ, որոնք միավորվում են 3 հիմնական խմբերում՝ ողնուցավորներ (թռչողններ), անողնուցավորներ (վազողներ), լողացողներ կամ պինգվիններ։

Թռչունների մարմինը կազմված է ոչ մեծ գլխից, երկար շարժուն պարանոցից, կլորավուն կամ ձվաձև իրանից և վերջույթներից։

Թռչունների մաշկը բարակ է, զուրկ է գեղձերից, բացառությամբ պոչուկային գեղձը, որը լավ է զարգացած հատկապես ջրալող թռչունների մոտ։ Այդ գեղձի արտադրանքով թռչուններն օծում են իրենց փետուրները և չեն թրջվում։ Ծնոտները ձևափոխվել են եղջերավոր կտուցի, որ կազմված է վերնակտուցից և ենթակտուցից։ Կտուցի ձևը և մեծությունը տարբեր թռչունների մոտ տարբեր է և համապատասխանում է նրանց սնման առանձնահատկություններին։ Կտուցի միջոցով թռչունները կեր են հայթայթում, բույն կառուցում, պաշտպանվում են թշնամիներից։ Վերնակտուցի հիմքում գտնվում են քթանցքերը։ Թռչուններն ատամներ չունեն, որը թեթևանցնում է գլուխը և նպաստում է թռիչքին,բայց կան որոշ գիշատիչ տեսակներ որոնք իրենց վերնակտուցում ունեն մեկ ատամ,որը նրանց օգնում է սնունդը պատառոտել։ Գլխի կողքերին տեղավորված են խոշոր աչքերը։ Աչքերը, բացի վերին և ստորին կոպերից, ունեն նաև երրորդ կոպ՝ թարթող թաղանթ։ Գլխի վրա են գտնվում նաև լսողական անցքերը։ Թռչունների մարմինը ծածկված է փետուրներով, իսկ ոտքի ստորին մասը՝ կրնկաթաթը և մատները, զուրկ են փետուրներից, ծածկված են եղջերային թեփուկներով, մատների ծայրերն ունեն ճանկեր։ Թռչուններին հատկանշական է փետրափոխությունը։

Թռչունների մարմնի չափսերը և զանգվածը չի գերազանցում 12֊16կգ (կարապներ, անգղներ),թևերի բացվածքը 3մ է։ Ամենափոքր թռչուները կոլիբրիի տեսակներն են, ունենում են ամենաշատը 3֊7 գրամ զանգված։ Թռչելու կարողության կորուստը հաճա հանգեցնում է չափերի մեծացման, խոշոր պինգվինների չափերը հասնում է մինչև 40կգ կազուարներինը և աֆրիկյան ջայլամները՝ 80֊150կգ։Որոշ անհետացած չթռչող թռչունների զնագվածը հասնում էր 230֊400կգ֊ի։

ժամանակակից ամենափոքր թռչունը դա մեղու֊ կոլիբրին է,մարմնի երկարությունը չի գերազանցում 5֊7սմ֊ից, իսկ ամենախոշորը՝ աֆրիկյան ջայլամն է, որի բարձրությունը հասնում է 2,7մ֊ի, իսկ զանգվածը՝ 156կգ։Այասպիսով ժամանակակից ամենափոքր թռչնի զանգվածը 66 հազար անգամ փոքր է ամենամեծ թռչնի զանգվածից։

Փետրավորումը և եղջրային ծածկույթ։ Փետուրների ընդհանուր թիվը խոշոր տեսակների մոտ ավելի շատ է քան մանրերի մոտ: Օրինակ կոլիբրներինը մոտավորապես 1000 փետուր է, իսկ մանր ճնճզուկներինը 1500-2500, իսկ ճայերինը մինչև 6000, բադերինը՝ 25000: Բնակության տարբեր միջավայրերի հետ կապված թռչունների նյարդային համակարգը ավելի զարգացած է, քան սողուններինը: Գլխուղեղի չափերը գերազանցում են սողունների գլխուղեղի չափերին: Որոշ թռչունների օրինակ պինգվիններինը մոտ այն կազմում է մարմնի զագվածի 0.04-0,09%-ը, իսկ մնացած թռչող թռչունների մոտ՝ 5-8%-ը: Երկարավուն ուղեղը շատ լավ է զարգացած, այստեղ են գտնվում շնչառության, սիրտ-անոթային, մարսողական և մյուս կենսականորեն կարևոր գործողությունների կենտրունները: Բնակության տարբեր միջավայրերի հետ կապված թռչունների նյարդային համակարգը ավելի զարգացած է, քան սողուններինը: Գլխուղեղի չափերը գերազանցում են սողունների գլխուղեղի չափերին: Որոշ թռչունների օրինակ պինգվիններինը մոտ այն կազմում է մարմնի զագվածի 0.04-0,09%-ը, իսկ մնացած թռչող թռչունների մոտ՝ 5-8%-ը: Երկարավուն ուղեղը շատ լավ է զարգացած, այստեղ են գտնվում շնչառության, սիրտ-անոթային, մարսողական և մյուս կենսականորեն կարևոր գործողությունների կենտրունները:

Հայաստանում հանդիպում է թռչունների ավելի քան 350 տեսակ:

Արծիվներ

Описание: C:\Users\Acer\AppData\Local\Microsoft\Windows\INetCache\Content.Word\Արծիվներ1.jpg

Արծիվներ  ճուռակների ընտանիքին պատկանող գիշատիչ թռչուններ։ Աչքի են ընկնում լավ զարգացած մագիլներով, ինչը թույլ է տալիս որսալ մկնակերպ կրծողներից մինչև փոքր սմբակավորներ։

Թևերի բացվածքը 43–53 սմ-ից (գաճաճ արծիվ) մինչև 2,5 մ է (սպիտակապոչ արծիվ), կենդանի զանգվածը՝ 700 գ-ից (գաճաճ արծիվ) մինչև 6, 5 կգ (սպիտակապոչ արծիվ)։ Ոտքերը փետրավորված են մինչև կրնկաթաթերը։ Մատներն ուժեղ են՝ զարգացած մագիլներով։ Ունեն սուր տեսողություն։ Էգը և արուն միագույն են։

Բնադրում են անտառներում, ժայռերի կամ գետնի վրա։ Էգերը դնում են 1-3 սպիտակ, երբեմն՝ կարմրագորշավուն պուտերով ձու։ Թխսում են և՛ էգը, և՛ արուն։ Արծիվները զույգեր են կազմում և երկար տարիներ անդավաճան են զույգին։ Սնվում են փոքր և միջին մեծության ողնաշարավոր կենդանիներով, նաև լեշով։

Արծիվները շատ զգուշավոր են և սակավ են մարդկանց աչքին երևում։ Միայն աշնանամուտին, երբ ձագերն արդեն մեծացած են լինում, երբեմն կարելի է տեսնել, թե ինչպես բարձր երկնքում սահասավառնում ու ճախրում է մի ամբողջ արծվաընտանիք։ Օձակեր, տափաստանային, սպիտակապոչ արծիվները և ջրարծիվը գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։

Հայտնի է արծիվների 74 տեսակ որոնք տարածված են ԵվրոպայումԱսիայումԱֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում։ ՀՀ-ում տարածված է 9 տեսակ՝ քարարծիվգաճաճ արծիվմեծ շահնարծիվփոքր շահնարծիվտափաստանային արծիվջրարծիվօձակեր արծիվգերեզմանարծիվսպիտակապոչ արծիվ։ Արծիվները բնակվում են լեռնատափաստաններում, գյուղատնտեսական հողատարածքներում (տափաստանային արծիվ), անտառների տափաստանային հատվածներում (գաճաճ արծիվ), ծառահատված անտառներում (փոքր շահնարծիվ), լեռներում, խոր ձորերում (քարարծիվ), կիսաանապատային նախալեռներում (օձակեր արծիվ), ափամերձ ժայռերով գետերում, լճերում, լճակներում (ջրարծիվ), ձկնաբուծական ավազաններում (սպիտակապոչ արծիվ)։ Բացառությամբ քարարծվի (նստակյաց է) և սպիտակապոչ արծվի (կլոր տարի չվահյուր է)՝ մյուս տեսակները բնադրող-չվող են, քիչ տարածված։

Leave a comment

Design a site like this with WordPress.com
Get started