Հայկական ճարտարապետության նշանավոր դեմքերը
1․Նշանավոր ի՞նչ կառույցներ է նախագծել Ալեքսանդր Թամանյանը։
Հանրապետության հրապարակը, Գլխավոր պողոտան, Օղակաձև զբոսայգին: Օպերայի շենքից բացի, Թամանյանի նախագծով է կառուցվել նաև Կառավարական տունը Հանրապետության հրապարակում և բազմաթիվ այլ շենքեր։
Ո՞րն է, ձեր կարծիքով, նրա ամենագլխավոր գործը։
Թամանյանի ամենակարևոր գործը Երևանի գլխավոր հատակագծի կազմումն էր է (150 հզ. բնակչի համար), որը դարձել է մայրաքաղաքի հետագա հատակագծերի հիմքը:
2․Թվարկե՛ք Ռաֆայել Իսրայելյանի մի քանի ստեղծագործություն։
Ռաֆայել Իսրայելյանը բազմաթիվ փոքր ու մեծ ստեղցագործությունների հեղինակ է։
Հաղթանակի զբոսայգում կանգնեցված Մայր Հայաստան հուշարձանի պատվանդանը, Սարդարապատի հուշահամալիրը, Մուսա լեռան, Հաճընի, Ապարանի հերոսամարտերին նվիրված հուշարձանները
Ինքներդ տեսե՞լ եք դրանցից որևէ մեկը։ Պատմե՛ք այդ մասին։
Ես Հաղթանակի զբոսայգում տեսել եմ Մայր Հայաստանի հուշարձանի պատվանդանը։
Ալեքսանդր Թամանյան


Ռաֆայել Իսրայելյան

