ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Հայկական ճարտարապետություն, ճարտարապետական ոճ է, որ ստեղծվել և օգտագործվում է հայ ժողովրդի կողմից Հայկական լեռնաշխարհում և նրա սահմաններից դուրս: Հայկական ճարտարապետությունը խարսխված է ազգային մշակույթի հարուստ ավանդույթների վրա: Կարևոր են նաև այլ ժողովուրդների հետ մշակութային շփումներն ու փոխազդեցությունները: Հայրենի և օտար հեղինակներից շատերը նշել են հայկական միջնադարյան ճարտարապետության ազդեցությունը Արևմտյան Եվրոպայի ճարտարապետության վրա: Հայ մշակույթի պատմության մեջ իր ուրույն տեղն ունի ճարտարապետությունը: Հայաստանը հաճախ են անվանում բացօթյա թանգարան, որտեղ ամենուրեք կարելի է տեսնել տարբեր դարերում ստեղծված ճարտարապետական հուշարձաններ: Միջնադարյան ճարտարապետական կառույցները վկայում են, որ դրանք կառուցվել են մեծ փորձ և հմտություն ունեցող բարձրակարգ վարպետների կողմից: Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր:Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը: Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի հանգույց, ամեն մի զարդանախշ:Իրենց մատյաններում հայ պատմիչները, ցավոք, քիչ տեղեկություններ են հաղորդում այդ հրաշալի կառույցները ստեղծած վարպետների մասին: Ընդամենը մի քանի տասնյակ անուններ են մեզ հասել: Միջնադարի հայ նշանավոր ճարտարապետներ էին Մանուելը, Տրդատը, Մոմիկը և ուրիշներ:
Մանուել, Տրդատ, Մոմիկ
Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետքանդակագործն էր: 10-րդ դարի սկզբին, Գագիկ Արծրունի թագավորի օրոք, Ոստան և Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ ու զբոսավայրեր: Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ, որն ուներ ընդարձակ, նկարազարդ և լուսավոր դահլիճներ, բազմաթիվ սենյակներ, որոնցից հիանալի տեսարաններ էին բացվում դեպի հեռավոր հորիզոնն ու լճի ջրերը: Մի ընդարձակ պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարում: Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր օրերը: Տաճարի պատերը քանդակված են հրաշալի զարդանախշերով: Աղթամարի տաճարի կառուցումից տասնամյակներ անց Հայաստանի հյուսիսում` Բագրատունյաց Անի մայրաքաղաքում, հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետի` Տրդատ ճարտարապետի անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: 1001 թ. Տրդատն ավարտեց Անիի Մայր տաճարի կառուցումը: Այնուհետև նա ձեռնամուխ եղավ զվարթնոցատիպ Սուրբ Գրիգոր կամ Գագկաշեն տաճարի կառուցմանն Անիում: Մայրաքաղաքի այդ նշանավոր տաճարը նման էր Զվարթնոցին, բայց նույնությամբ չէր կրկնում այն: Տրդատի ստեղծագործությունն իր որոշակի ազդեցությունն ունեցավ հայ ճարտարապետական արվեստի հետագա զարգացման վրա: 13-14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկը: Նա Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էր: Մոմիկը միաժամանակ նաև քանդակագործ էր և նկարիչ: Մոմիկի ուշագրավ գործերից են Օրբելյանների ամառային նստավայրում` Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորավանքի երկհարկ դամբարանեկեղեցին, ինքնատիպ խաչքարեր և մանրանկարներ: Իր վերակառուցած Նորավանքում Մոմիկի հիշատակը հավերժացնող մի համեստ խաչքար կա` կանգնեցված նրա աշակերտների կողմից: Հայկական ճարտարապետությանը բնորոշ են զարգացման բարձր մակարդակը, գեղարվեստական հարուստ ավանդույթները և հատկապես ազգային ինքնատիպությունը, որը, բացի բնական պայմաններից, կացութաձևից և ժողովրդական ակունքներից, պայմանավորված է նաև տեղական շինանյութերի, հատկապես տուֆի բազմազանությամբ ու գեղարվեստաֆիզիկական հատկանիշներով:
ՀԱՐՑԵՐ
- Ի՞նչ դեր ուներ ճարտարապետը միջնադարյան կառույցների
ստեղծման աշխատանքում։
Այս կամ այն կառույցի վրա աշխատող վարպետների ղեկավարը ճարտարապետն էր:Նա ոչ միայն անմիջականորեն վերահսկում էր շինարարական աշխատանքը, այլև պետք է կազմեր կառույցի կարևոր հատվածների մանրակերտը: Ճարտարապետի ցուցումով էր տեղադրվում ամեն մի հանգույց, ամեն մի զարդանախշ:
2․Միջնադարի ի՞նչ նշանավոր հայ ճարտարապետներ գիտեք։
Համառոտ պատմե՛ք նրանց գործերի մասին։
Մանուել, Տրդատ, Մոմիկ:
Մանուել
Մանուելը Վասպուրականի Արծրունյաց թագավորական տան գլխավոր ճարտարապետքանդակագործն էր: 10-րդ դարի սկզբին, Գագիկ Արծրունի թագավորի օրոք, Ոստան և Աղթամար քաղաքներում նա կառուցում է նավահանգիստներ և պալատներ, տաճարներ ու զբոսավայրեր: Ոստան քաղաքում նա հիմնադրում է մի շքեղ պալատ, որն ուներ ընդարձակ, նկարազարդ և լուսավոր դահլիճներ, բազմաթիվ սենյակներ, որոնցից հիանալի տեսարաններ էին բացվում դեպի հեռավոր հորիզոնն ու լճի ջրերը: Մի ընդարձակ պալատ էլ Մանուելը կառուցում է Աղթամարում: Պալատից քիչ հեռու Սուրբ Խաչ հրաշալի եկեղեցին էր, որը կանգուն է մնացել մինչև մեր օրերը: Տաճարի պատերը քանդակված են հրաշալի զարդանախշերով:
Տրդատ
Աղթամարի տաճարի կառուցումից տասնամյակներ անց Հայաստանի հյուսիսում` Բագրատունյաց Անի մայրաքաղաքում, հռչակվեց մեկ ուրիշ մեծ վարպետի` Տրդատ ճարտարապետի անունը։ Տրդատի անունը հայտնի էր ոչ միայն Հայաստանում, այլև նրա սահմաններից դուրս: 1001 թ. Տրդատն ավարտեց Անիի Մայր տաճարի կառուցումը: Այնուհետև նա ձեռնամուխ եղավ զվարթնոցատիպ Սուրբ Գրիգոր կամ Գագկաշեն տաճարի կառուցմանն Անիում: Մայրաքաղաքի այդ նշանավոր տաճարը նման էր Զվարթնոցին, բայց նույնությամբ չէր կրկնում այն: Տրդատի ստեղծագործությունն իր որոշակի ազդեցությունն ունեցավ հայ ճարտարապետական արվեստի հետագա զարգացման վրա:
Մոմիկ
13-14-րդ դդ. հայ ճարտարապետության նշանավոր դեմքերից է Մոմիկը: Նա Սյունյաց Օրբելյան իշխանական տան ճարտարապետն էր: Մոմիկը միաժամանակ նաև քանդակագործ էր և նկարիչ: Մոմիկի ուշագրավ գործերից են Օրբելյանների ամառային նստավայրում` Եղեգիսում կառուցված Զորաց եկեղեցին, Նորավանքի երկհարկ դամբարանեկեղեցին, ինքնատիպ խաչքարեր և մանրանկարներ: Իր վերակառուցած Նորավանքում Մոմիկի հիշատակը հավերժացնող մի համեստ խաչքար կա` կանգնեցված նրա աշակերտների կողմից:

