Մայրենի Լեզու

Ա. դը Սենտ Էքզյուպերի. Փոքրիկ իշխանը (հատված)

Մեծահասակները թվեր շատ են սիրում: Երբ նրանց պատմում ես, որ դու նոր բարեկամ ես ձեռք բերել, նրանք երբեք չեն հարցնում ամենագլխավորի մասին: Երբեք նրանք չեն ասի. «Իսկ ինչպիսի՞ ձայն ունի նա: Ինչպիսի՞ խաղեր է սիրmում խաղալ: Թիթեռներ բռնո՞ւմ է, թե՞ ոչ»: Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը»: Եվ դրանից հետո երևակայում են, թե ճանաչեցին մարդուն: Երբ մեծահասակներին ասում ես՝ «Ես տեսա վարդագույն աղյուսից մի տուն, որի պատուհանին խորդենի կար, իսկ կտուրին՝ աղավնիներ», նրանք երբեք չեն պատկերացնում այդ տունը: Նրանց պետք է ասել. «Ես տեսա մի տուն, որ արժե հարյուր հազար ֆրանկ»: Եվ միայն այդ ժամանակ նրանք կբացականչեն. «Ինչպիսի՜ գեղեցկություն»: Ճիշտ այդպես, եթե նրանց ասես. «Ահա ձեզ ապացույցներ, որ, իրոք, Փոքրիկ իշխանը եղել է, որ նա շատ, շատ լավն էր, ծիծաղում էր և շատ էր ուզում գառնուկ ունենալ. իսկ ով ուզում է գառնուկ ունենալ, նա անպայման գոյություն է ունեցել»: Եթե այսպես ասես, նրանք միայն ուսերը կթոթվեն ու ձեզ կնայեն այնպես, ինչպես կնայեին մի անգետ մանկիկի: Բայց եթե նրանց ասես՝ «Նա թռել եկել էր մի մոլորակից, որը կոչվում է № 612», դա նրանց կհամոզի, և նրանք քեզ այլևս չեն ձանձրացնի հարցերով: Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք (հասկանալ), թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա: Ես այս պատմվածքը սիրով մի կախարդական հեքիաթի նման կպատմեի: Ես կուզեի սկսել այսպես. «Կար-չկար մի գեղեցիկ իշխան կար: Նա ապրում էր մի մոլորակի վրա, որը իրենից մի քիչ էր մեծ, և նա սրտակից բարեկամ չուներ…»: Նրանք, ովքեր (ճանաչել) կյանքը, կզգային, որ սա զուտ ճշմարտություն է: Ես ամենևին էլ չեմ ուզում որ իմ գիրքը կարդան միայն զվարճության համար: Իմ սիրտը ցավից ճմլվում է, երբ ես (հիշել) իմ փոքրիկ բարեկամին, և ինձ համար հեշտ չէ նրա մասին պատմելը: Արդեն վեց տարի է անցել այն օրից, ինչ նա և իր գառնուկը հեռացել են ինձանից: Ես նրա մասին ուզում եմ պատմել, որպեսզի չմոռանամ նրան: Շատ տխուր բան է, երբ բարեկամներին մոռանում են: Բոլորը չէ, որ բարեկամ ունեն: Եվ ես (վախենալ), թե կդառնամ մեծահասակների նման, իսկ նրանք թվերից բա ցի ոչնչով չեն հետաքրքրվում:

1Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

հարյուր

հեքիաթ

եղբայր

պատմվածք

2Ի՞նչ է նշանակում երևակայել բառը.

ա/ պատկերացնել

բ/ շինել

գ/ պատրաստել

դ/ կառուցել

3Գրի՛ր տրված բառերի հոմանիշները.

ա/ գեղեցիկ – սիրուն , հիասքանչ

բ/ շատ – լիքը,բազում,բազմաթիվ

գ/կախարդական – մոգական

դ/ մեծ – հսկա,աժդահա

4Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

ա/ սիրտ – պարզ

բ/ բարեկամ — բարդ

գ/ գեղեցկությունպարզ

դ/ անգետ — ածանցավոր

5Տեքստում հանդիպող հետևյալ բառերից ո՞րն է գործածված եզակի թվով.

ա/ խաղեր

բ/ պատուհաններ

գ/ թվեր

դ/ իշխան

6Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ գեղեցիկ — ածական

բ/ տխուրգոյական

գ/ գառնուկ — գոյական

դ/ մոլորակ – գոյականնի

7Փակագծերում  նշված բայերը համապատասխանեցրու տեքստին։

Հասկանում ենք

Ճանաչել են

Հիշում եմ

Վախենում եմ

8. Տրված նախադասության մեջ գտի՛ր ենթական և եմստորոգյալը:

  Իշխանիկը ապրում էր մի փոքրիկ մոլորակի վրա:

ենթակա   _Իշխանիկը

ստորոգյալ   _ապրում էր

9Տեքստից դուրս գրի՛ր մեկական պատմողական և հարցական նախադասություն:

պատմողական

Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Հարցական

«Քանի՞ տարեկան է նա։

10Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց է թողնված մեկ կետադրական նշան: Լրացրու՛:

Ի՞նչ են շատ սիրում մեծահասակները:

11․ Ինչ են շատ սիրում մեծահասակները։

Մեծահասակները թվեր շատ են սիրում: 

12Ի՞նչ էին հարցնում մեծահասակները նոր բարեկամի մասին:

Նրանք հարցնում են. «Քանի՞ տարեկան է նա: Քանի՞ եղբայր ունի: Քաշն ինչքա՞ն է: Ինչքա՞ն է վաստակում նրա հայրը

13Ինչո՞ւ Փոքրիկ իշխանի մասին պատմելը հեշտ չէր.

ա/ հեղինակը մանրամասները չէր հիշում

բ/ արդեն վեց տարի էր անցել, ինչ նա և գառնուկը հեռացել էին

գ/ բարեկամներին շուտ էին մոռանում

դ/ հեղինակի սիրտը ճմլվում էր

14Ինչո՞ւ էր հեղինակը վախենում մեծահասակների նման դառնալուց.

ա/ ճիշտ հարցեր էին տալիս

բ/ ծիծաղում էին համարների և թվերի վրա

գ/մեծահասակները թվերից բացի ոչնչով չէին հետաքրքրվում

դ/ մեծահասակները շատ բարեկամներ ունեին

15Դու՛րս գրիր այն հատվածը, որտեղ գրված է, որ երեխաները պետք է հասկանան և  ներեն մեծերին:

Ի՜նչ կարող ես անել, այդպես են մեծահասակները: Չարժե նրանցից նեղանալ: Երեխաները մեծահասակների նկատմամբ պետք է ներողամիտ լինեն:

Բայց մենք հասկանում ենք, թե ինչ բան է կյանքը, և ինչ խոսք, ծիծաղում ենք համարների ու թվերի վրա ։

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ -ՎԻՐՏՈՒԱԼ ԳԱՐՈՒՆ

Դժվար է հավատալ, բայց այս տարի մենք գարունը դիմավորեցինք տանը։Ամեն օր պատուհանից ես տեսնում էի, թե ինչպես է բարձրանում կանաչ խոտը։ Տեսնում   էի, թե ինչպես են  բողբոջում , իսկ հետո ծաղկում ծառերը և ծաղիկները։ Բայց ես չէի զգում այն բույրը, որ միշտ վայելում էի դպրոց հաճախելուց կամ զբոսնելուց։

Այս բոլորը խոսում է այն մասին, որ գարունը դիմավորեցինք և հիմա էլ անց ենք կացնում վիրտուալ։Ես շատ տխուր եմ, քանի որ գարունը շատ եմ սիրում։

Այս տարվա գարունը ես երբեք չեմ մեռանա, քանի որ այն անցավ ալկեգելով,օճառով,դիմակով և տանը մնալով։

Հայրենագիտություն

Հայ ժողովրդական մշակույթը

Ազգային մշակույթը հարկավոր է ...

Հայաստանը հարուստ և հին մշակույթ ունի։ Սովորաբար այդ ասելով մենք հաս կանում ենք ճարտարապետական հուշար ձանները, եկեղեցիներն ու խաչքարերը, մանրանկարչությամբ զարդարված ձեռագիր մատյանները։ Այդ ամենն իհարկե հայ մշակույթի անբաժան մասն է և մեր հպարտության առարկան։ Ազգային մշակույթի մաս կարող է կազմել նաև այն, ինչ շրջապատում է մարդուն նրա առօրյա կյանքում։ Դա կա րող է լինել մի կավե սափոր, մի հետաքրքիր երկաթյա մոմակալ և, վերջապես, գեղեցիկ մի գորգ, որի վրա հետաքրքիր նախշեր կան։ Այդ բոլորը ստեղծել են իրենց գործի վարպետարհեստավորները` դարբինը, բրուտը, գորգագործը և ուրիշներ։ Ի տարբերություն հայտնի նկարիչների, քանդակագործների, երաժիշտների, ժողովրդական վարպետների անունները քիչ են հայտնի, բայց դա չի նշանակում, թե նրանց ստեղծածը պակաս արժեքավոր է։ Պատահական չէ, որ իր գործը լավ իմացողին անվանում են վարպետ, ինչպես ժողովուրդն է կոչել իր մեծանուն զավակներին` Մարտիրոս Սարյանին, Ավետիք Իսահակյանին, ուրիշ մեծերի։ Ժողովրդական վարպետները նույնպես ստեղծագործողներ են և իրենց աշխատանքով պահպանում ու զարգացնում են այն, ինչը մեկ ընդհանուր անունով կոչում են ժողովրդական մշակույթ։

Գորգագործություն

Գորգագործությունն ու կարպետագործությունը արհեստի տարածված և կարևոր ճյուղերից են։ Կարպետը օգտագործվել է որպես փռոց, ծածկոց, վարագույր։ Կարպետն ու գորգը տաք են պահել բնակարանը և զարդարել այն։ Միջին դարերում հայ առևտրականները տարբեր երկրներ են արտահանել բազմատե սակ կարպետներ և գորգեր: Կարպետ բառը, և՛ գորգ, և՛ կարպետ

իմաստով, ժամանակի ընթացքում անցել է անգլերենին, սերբերե նին և եվրոպական այլ լեզուների։ 13րդ դարի իտալացի ճանա պարհորդ Մարկո Պոլոն եղել է Հայաստանում։ Իր ուղեգրու թյուններում խոսելով հայերի մասին` նշանավոր ճանապարհորդը գրում է. «Նրանք հյուսում են աշխարհի ամենագեղեցիկ գորգերը»։ Հետագա ժամանակներում էլ հայկական գորգերը մեծ համբավ ունեին։ Գորգերը մշտապես երիտասարդ մնալու մի զարմանալի հատկություն ունեն. մեկ անգամ ստեղծվելով` նրանց զարդանախշերը չեն մոռաց վում, այլ շարունակ ընդօրինակվելով փոխանցվում են սերնդից սերունդ։ Հայկական զարդանախշերը ժողո վրդական հնագույն պատկերացում ներ են արտահայտում։ Ուշադիր դիտողի համար բացվում է զարդերի լեզվով ներկայացվող առասպելների ու հեքիաթների աշխարհը։ Այդպիսին են, օրինակ, «վիշապագորգերը», որոնց վրա ոչ միայն ոլորմոլոր վիշապներ են պատկերված, այլև կայծակներ, «չար ուժերին» զսպելու պատրաստ արծիվներ, ցուլեր, առյուծներ։ Հայկական գորգերը նշանավոր էին նաև իրենց սքանչելի գույների շնորհիվ: Այդ գույները ստացվել են տարբեր ծառերի կեղևներից ու տերևներից, բույսերի արմատներից ու ծաղիկներից և այլ բնական նյութերից։ Ամենաարժեքավոր գունանյութը որդան կարմիր կոչվող ներկն էր։ Ժամանակակից գորգագործները շարունակում են հայ գորգարվեստի տոհմիկ ավանդույթները :

Գինեգործություն

Գինեգործությունը հնուց ի վեր տարածված է եղել Հայաստանում: Հայ և օտարազգի շատ հեղինակներ Հայաստանը համարել են անուշա հոտ, սքանչելի գինիների երկիր: Հայկական գինեգործության հնամյա ավանդույթների մասին են վկայում պատմիչների տեղեկությունները, ինչպես նաև՝ խաչքարերի և այլ ճարտարապետական հուշար ձանների քանդակներն ու արձանագրությունները, տարբեր հնա վայրերում հայտնաբերված հնձանները: Գինի ստանում են խաղողից, նաև՝ պտուղներից ու հատա պտուղներից: Գինեգործության հիման վրա հետագայում առաջ է եկել օղու և կոնյակի արտադրությունը: Գինուն նվիրված բազմաթիվ քառյակներ ու բանաստեղծու թյուններ են ստեղծվել հայկական, պարսկական, արաբական և այլ ժողովուրդների գրականության մեջ: Որոշ դեպքերում գինի խմելը ոչ սովորական, խորհրդանշական իմաստ է ունենում: Օրինակ՝ պատարագի արարողության ժամանակ ներկաները քահանայի ձեռքից գինու մեջ թաթախված հաց են ընդունում: Կամ՝ եկեղեցում պսակադրության ուխտ կատարելիս նորապսակները միևնույն բաժակից գինի են խմում: Չնայած դրան, գինու չարաշահումը, մշտապես գինովցած լինելը հայերի, ինչպես և այլ ժողովուրդների մեջ ամոթալի, պարսավանքի արժանի սովորություն է համարվել:

ՇԱԲԱԹՎԱ ԱՄՓՈՓՈՒՄ

Բարև Ձեզ, ես Համլետն եմ Ավագյան ։

Առավոտյան արթնանում եմ ժամը  9։00 ին , զբաղվում եմ իմ անհատական հիգիենայով։Առավոտյան մարզվում եմ ամեն օր։

Նախաճաշում եմ։Ամբողջ օրն անցկացնում եմ տանը իմ մայրիկի հետ։Այս օրերին իմ մայրիկն էլ է տանից աշխատում։Ամեն օր մասնակցում եմ մեր տեսադասերին։

Այս պահին կարդում եմ Ջեք Լոնդոնի <<Սպիտակ Ժանիքը>։

Ազատ ժամանակ սիրում եմ լեգոներով խաղալ ունեմ մեծ հավաքացու։

Համացանցից հետաքրքիր նյութեր եմ կարդում։

Շատ եմ սիրում նկարել։

Քորոնավիրուսի պատժառով չեմ կարողանում կառատեի  գնալ այդ իսկ պատճառով տանն եմ  մարզվում։

Երեկոյան անցկացնում եմ տատիկիս եվ պապիկիս հետ ,իրենց հետ  շատ տարբեր խաղեր եմ խաղում։

Տատիկս ինձ դաշնամուր նվագել է սովորեցնում։

Ֆիլմերից դիտել եմ ․

Նիկոլա Վանիե. Բելն ու Սեբաստիանը

Ժիլ Դե Մետր «Միան և սպիտակ առյուծը»

Նենսի Մայերս. «Թակարդ ծնողների համար»

Սթիվեն Չբոսկի. «Հրաշքը» այս ֆիլմն այնքան շատ եմ սիրում,  որ երեք անգամ դիտել եմ արդեն։

Ռեյ Բրեդբերի. «451 Ֆարենհայթով» 

Քրիստոֆ Հանս.«Հրեշը և գեղեցկուհին»

Ես ուզում եմ որ այս ամենը շուտ ավարտվի որ նորից գնանք դպրոց։

Մայրենի Լեզու 06․04․2020

Կարդում եմ  Ղ. Աղայանի «Եղեգնուհին» 

1

 Մի թագավոր է էլել։ Այս թագավորը մի որդի է ունեցել մինուճար։ Տղան որ հասել է, հայրն ասել է. ― Որդի՛, ժամանակ է քեզ ամուսնանալու․ ո՞ւմ ես աչքադրել, ասա՛, գնանք նրան ուզենք, կամ թե չէ մեզ կամք տուր, մենք ինքներս կընտրենք քեզ հարմար մի աղջիկ։ Որդին ասաց. ― Հա՛յր, ես միտք չունիմ աղջիկ ուզելու, իսկ եթե ուզելու լինիմ՝ պետք է այնպեսն ուզեմ, որ հոր ու մոր ծնունդ չլինի։ Զարմանում է հայրը և ասում է. ― Այդպես բան անկարելի է։ Որդին ասում է. ― Անկարելի բան չկա, հա՛յր. Աստուծո ձեռին ամեն ինչ հեշտ է, նա կարող է քարերից էլ մարդիկ շինել։ Քանի անգամ որ հայրն առաջարկում է որդուն ամուսնանալ, որդին միշտ այս է ասում, թե՝ հոր ու մոր ծնունդ ուզելու չէ։ Շատ որ ասում է որդին, և ասում է հավատալով և ոչ թե գիտությամբ՝ բանը դժվարացնելու համար, թագավորն էլ է հավատում, որ կարելի բան է այդ, սկսում է փնտրել որդու ուզածի նման մի աղջիկ։ Շատ է հարց ու փորձ անում, շատերն ասում են, որ լսել են, թե եղած է այդպես բան, բայց իրանց աչքովը տեսած չեն և չգիտեն, թե որտե՛ղ կարոդ են մարդիկ ծառի պես բսնել և չունենալ ո՛չ հայր և ո՛չ մայր։ Թագավորն իր որդու սիրույն համար ընկավ աշխարհքեաշխարհք և չոլեչոլ, շատ տեղ ման եկավ, շատ տեղ հարց ու փորձ արավ, ոչինչ չգտավ։ Վերադարձին մի անտառի մեջ պատահեց նրան մի ծերունի․ նրան էլ հայտնեց թագավորը, թե ինչի՛ է ման գալիս։ Ծերունին ասաց. ― Դրա համար հարկավոր չէ հեռու երթալ․ քո քաղաքի մոտ մի մեծ գետ կա, նրա ափին մի եղեգնուտ կա, ուր մարդի ոտք ընկած չէ դեռևս, որովհետև այն տեղը սուրբ և անմատչելի է համարվում, իսկ շատերն էլ կարծում են, որ այնտեղ աներևույթ ոգիք կան։ Կերթաս այնտեղ, կընտրես եղեգներից ամենից գեղեցիկը, կկտրես չբանեցրած դանակով, կձգես ջուրը, և նա իսկույն կդառնա աղջիկ՝ քո որդու հավանած։ Թագավորն ինչպես որ լսեց, այնպես էլ արավ։ Եղեգը աղջիկ դառավ և մնաց ջրի մեջ ընկղմած, դուրս գալ ամաչեց, որովհետև մերկ էր։ Թագավորն ասաց. ― Սպասի՛ր այստեղ, ես քեզ համար հագուստ և աղախիններ կուղարկեմ, դու իմ հարսնացուն ես․ քեզ պիտի ուզեմ իմ որդուս համար։― Այդ ասաց թագավորը և նրա անունն էլ դրավ Եղեգնուհի, որ կնշանակե եղեգն աղջիկ։

2

Գետի մոտերքում բնակվում էին թափառական սևադեմ բոշաներ։ Թագավորը որ հեռացավ՝ մի բոշա աղջիկ գնաց նույն տեղը, ուր որ թագավորն էր, և տեսավ այնտեղ մի հրաշալի գեղեցկության աղջիկ։ Հարցրեց նրա ով լինելը, աղջիկն էլ ասաց, որ թագավորի հարսնացուն է, հիմա պիտի գան տանեն իրան։ Բոշան տեսավ, որ Եղեգնուհին շատ միամիտ է, ուզեց ինքը բռնել նրա տեղը։ ― Դո՛ւրս եկ,― ասաց,― ջրիցը, ինձնից մի՛ քաշվիր։ Աղջիկը դուրս եկավ ափը թե չէ՝ բոշան նրան խեղդեց ու գցեց գետը, իսկ ինքը մերկացավ և ընկղմվեց ջրի մեջ, որ կարծեն, թե նա՛ է Եղեգնուհին։ Թագավորի նաժիշտները եկան փառավոր հագուստով և տեսան՝ ի՜նչ… մի սև, այլանդակ բոշա աղջիկ։ ― Դո՞ւ ես,― ասացին,― Եղեգնուհին։ ― Այո՛,― պատասխանեց աղջիկը։ ― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։ ― Գիտե՞ք,― ասաց բոշան,― դուք շատ ուշացաք, արևն այրեց ինձ և փոխեց կերպարանքս։ Բայց այս վնաս չունի, եթե ինձ պահեն շուշաբանդ պալատում, մի քանի օրից կրկին կստանամ իմ առաջվան գեղեցկությունը։ Հավատացին նաժիշտները, թագուհու հագուստ հագցրին և տարան ապարանք։ Թագավորը որ տեսավ՝ մնաց զարմացած։ ― Սա իմ տեսած աղջիկը չէ,― ասաց։ Թագավորի որդին էլ որ տեսավ՝ ետ քաշվեց զզվանքով։ ― Սա չէ,― ասաց,― իմ ուզածը։ Նա սպիտակ պետք է լինի, ինչպես հրեշտակ, իսկ սա սև է, ինչպես սատանա։ Խոսեցրին աղջկանը․ նա միևնույնն ասաց, ինչ որ նաժիշտներին։ ― Լա՛վ,― ասացին և տարան դրին մի շուշաբանդ սենյակում, որ այնտեղ գեղեցկանա, և սկսեցին մեծ պատվով պահել։ Միայն տղան մոտ չէր գնում․ նա զգում էր, որ բանի մեջ չարի մատը կա խառնված, որ այստեղ մի խարդախություն կա, բայց ինչպե՞ս իմանա եղելության որպիսությունը։ 3 Շատ տխուր է թագավորի որդին։ Օրեր են անցնում, բայց նորահարսի գեղեցկանալու մասին լուր չկա․ ինչքան լավ են պահում, այնքան ավելի է պլպլում նա, ինչպես սև սաթ, և գիրանում ու հաստանում է խոզի պես։ Թագավորի որդին իր մտատանջությունն ու սրտնեղությունը փարատելու համար գնաց դեպի գետի ափն զբոսնելու։ Այնտեղ նա ձկնորսներ տեսավ, որոնք ուռկանով ձուկն էին որսում։ Կանչեց նրանց իր մոտ և ասաց. ― Ուռկաններդ ձգեցե՛ք ահա այսինչ տեղը, ուզում եմ բախտս փորձել, ինչ որ դուրս գա՝ իմս է։

3

Ուռկանը ձգեցին, և դուրս եկավ մի հրաշալի ձուկն՝ ինքն արծաթի, իսկ թևերը ոսկի։ Զարմացան որսորդները, այնպիսի ձուկն նրանք ո՛չ լսած և ո՛չ տեսած էին։ ― Քե՛զ է միայն արժանի այս ձուկը,― ասացին նրանք թագավորի որդուն,― եթե առանց քեզ էլ բռնած լինեինք, պիտի բերեինք քեզ ընծա։ ― Շնորհակա՛լ եմ,― ասաց թագավորի որդին և նրանց լավ վարձատրեց։ Ձուկը տարավ և ձգեց իր ծաղկանոցի ավազանը, և այնուհետև էլ նրա մոտից չէր հեռանում, նրան նայելուց չէր կշտանում, նրա մոտ էր ուտում, խմում և ննջում։ Բոշա աղջիկն իմացավ, որ մի հրաշալի ձուկ է բռնել թագավորի որդին, և իսկույն հասկացավ, որ նա ի՛նքն է Եղեգնուհին, որ սպանվելուց հետո ձկան կերպարանք է ստացել, էլ քունը չտարավ։ Եվ մեկ օր ասաց նաժիշտներին. ― Ի՞նչ կարող եմ գեղեցկանալ, քանի որ թագավորի որդին խորշում է ինձանից և իր սերը մի ձկան է տվել։ Եթե այդ գեղեցիկ ձուկը մորթեն և ուտեցնեն ինձ՝ իմ գեղեցկությունը կրկին վրաս կգա։ Այս բանը շատ որ ասաց և հավատացրեց ամենքին՝ ճարահատյալ ձուկը մորթեցին և ուտեցրին բոշային, բայց նա էլի մնաց բոշա ու բոշա։

ԲԱՌԱՐԱՆ

Մինուճար – Ծնողների միակ զավակը

 աչքադրել  – աչք գցել, աչք դնել

անմատչելի –  Ոչ մատչելի, անհասանելի

  ընկղմած  –  մխրճել , խոր իջեցնել, սուզել

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

  1. Բացատրի՛ր եղեգնուտ, բոշա, չոլեչոլ, շուշաբանդ, նաժիշտ, խարդախություն, ուռկան, ընծա, ճարահատյալ, եղելություն բառերը:

Եղեգնուտ – Եղեգով պատված տեղ

Բոշա – գնչու, մուրացկան

Չոլեչոլ – թափառական

Շուշաբանդ – ամբողջապես ապակիներով պատած,պատշգամբ

Նաժիշտ –  աղախին, ծառա

Խարդախություն – Խաբեբայություն, խորամանկություն

Ուռկան – Ձուկ որսալու ցանցահյուս, ձկնորսական ցանց, ցանց

Ընծա – նվեր

Ճարահատյալճարը կտրած

Եղելությունիրադարձություն, իրականում եղած բան

  • Թագավոր, թագուհի, խարդախություն բառերն ածանցավոր բառեր են: Առանձնացրո՛ւ ածանցները արմատներից:

Թագավոր – թագ- արմատ

                      Ավոր – ածանց

Թագուհի – թագ- արմատ

                   Ուհի – ածանց

Խարդախություն – Խարդախ – արմատ

                                  Ություն – ածանց

3․ Հեքիաթի ամեն մասի համար 2 երկու հարց մտածի՛ր:

Առաջին գլուխ

1․ Ինչպիսի հարսնացու էր ուզում տղան։

2․ Ինչ խորհուրդ տվեց ծերունին թագավորին։

Երկրորդ գլուխ

1․ Ում հանդիպեց սևադեմ բոշան Եղեգնուտում։

2․  Ինչպես  ներկայացրեց բոշան իր դգեղությունը։

Երրորդ գլուխ

1․Ինչ արեց թագավորի տղան ձկան հետ։

2․ Ինչպես համոզեց բոշան նաժիշտներին, որ մորթեն ձկանը։

4․ Հեհիաթի մասերը վերնագրի՛ր:

Առաջին գլուխ

Աստվածային հարսնացուն

Երկրորդ գլուխ

Բոշայի խաբեությունը

Երրորդ գլուխ

Արծաթափայլ ձկնիկը

5․ Ուռկանձուկ, ավազան, ձկնորս բառերը դարձրո՛ւ հոգնակի:

Ուռկան – ուռկաններ

Ձուկ – ձկներ

Ավազան – ավազաններ

Ձկնորս – ձկնորսներ

6․ Բոշա, շուշաբանդ, մարդիկ, հեշտ, եղեգնուտ  բառերի շարքում կա մեկը, որը գոյական չէ. մնացածը գոյականներ են: Գտի՛ր և դո՛ւրս գրիր այդ բառը և որոշի՛ր, թե այդ բառն ինչ խոսքի մաս է:

Հեշտ-ածական

Design a site like this with WordPress.com
Get started